Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Բեռնատարի և Մերսեդեսի բախումից պայթել է վերջինիս գազի բալոնը․ կա զոհ

Հուլիսի 22-ին, ժամը 15:13-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Բագրատաշեն գյուղի մաքսատան մոտակայքում տեղի է ունեցել ավտոմեքենայի գազի բալոնի պայթյուն:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Նոյեմբերյան-Բագրատաշեն ավտոճանապարհի 25-րդ կմ-ին բախվել են «Mercedes Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա Ս, ծնված 1986 թ.) և «Volvo» մակնիշի բեռնատարը (վարորդ` Շ Դ, ծնված 1996 թ.), ինչի հետևանքով պայթել է «Mercedes Benz» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնը:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, Ա Ս-ն հոսպիտալացվել է Նոյեմբերյանի ԲԿ, որտեղ մահացել է:

Փրկարարները սահմանազատել են տարածքը և հոսանքազրկել ավտոմեքենաները: