Բացել լրահոսը Փակել լրահոսը
trend_dubakov_eduard_220721_1
A A
Հասարակություն

ՌԴ քաղաքացի Էդուարդ Դուբակովը Բաքվում դատապարտվել է 10 տարվա ազատազրկման

Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը հուլիսի 22-ին հրապարակել է ՌԴ քաղաքացի, հայազգի Էդուարդ Դուբակովի գործով դատավճիռը, որը մեղադրվում էր հայկական կողմի վարձկան լինելու մեջ։ Այս մասին հայտնում է Trend գործակալությունը։ 

Էդուարդ Դուբակովը  իրեն մեղավոր չի ճանաչել։ Ադրբեջանի դատախազությունը պահանջել էր Դուբակովին դատապարտել 10 տարվա ազատազրկման եւ պատիժը կրել ընդհանուր ռեժիմի ուղղիչ հիմնարկում։ 

Դատարանի որոշմամբ՝ նա դատապարտվել է 10 տարվա ազատազրկման, իսկ պատիժը կրելուց հետո կարտաքսվի Ադրբեջանից։