Բացել լրահոսը Փակել լրահոսը
219604928_10226107909193632_5158451995901870200_n
A A
Հասարակություն

Ոստիկանությունը փնտրում է․ խուզարկում են Երևանից դուրս եկող բոլոր ավտոմեքենաները (տեսանյութ)

Երեւանից Աշտարակի մայրուղին խիստ խցանված է, 100 մ-ը անցնում են 20 րոպեում։ Այս մասին հայտնում է Գյումրիի «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը, որը նույնպես գտնվում է խցանման մեջ։ 

Ըստ նրա, ոստիկանները խուզարկում են բոլոր ավտոմեքենաները, ենթադրաբար փնտրելով ապօրինի զենք զինամթերք։

Իդեպ, «Ա1+» -ի թղթակիցը քիչ առաջ հայտնեց, որ Ոստիկանները ստուգում են նաև Երեւանից դեպի Արմավիրի անցակետ գնացող ավտոմեքենաները։

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնել են, որ Երեւանում ուժեղացված ծառայություն է, այլ պատճառներ չի հաղորդվում։