Բացել լրահոսը Փակել լրահոսը
50cd96c596e6a2af82b413ef41920655
A A
Հասարակություն

Ավազակային հարձակում՝ Գյումրիում․ հանցագործը կրակել է տանտիրոջ վրա․ shamshyan.com

Այսօր, հուլիսի 21-ին, ավազակային հարձակում է տեղի ունեցել Շիրակի մարզում` տեղեկացնում է shamshyan.com-ը։ Ժամը 04։40-ի սահմաններում ոստիկանության Մուշի բաժին ահազանգ է ստացվել Գյումրի քաղաքի Պարոնյան փողոցի տներից մեկի բնակիչ 70-ամյա Սաթենիկ Ա․-ից, ով հայտնել է, որ դիմակավորված անձը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել է իր տան ննջասենյակի պատուհանը, այնուհետև մտել ներս և զենքով ստիպել է իր 70-ամյա ամուսնուն, որպեսզի իրենց մոտ եղած գումարը տան։

Տեղում ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ ճիվաղը նշված տուն է մտել դիմակավորված, և ծերունի ամուսիններից գումարը ստանալուց հետո մեկ կրակոց է արձակել Մեքս Ա․-ի վրա, ով հրազենային վնասվածք ախտորոշմամբ շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն։ Փաստի առթիվ քննչական բաժնում ավազակային հարձակում կատարելու և ապօրինի զենք կրելու հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։  Կայքի տեղեկություններով՝ հանցագործը տարեց ամուսիններից հափշտակել է 60-ից 70 հազար դրամ։ Մանրամանսերը՝ սկզբնաղբյուրում։