Բացել լրահոսը Փակել լրահոսը
1058620
A A
Քաղաքականություն

Արշակ Կարապետյանը կազատվի ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալի պաշտոնից

Հ նախագահը ստացել է Արշակ Կարապետյանին  Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից ազատելու վերաբերյալ ՀՀ վարչապետի առաջարկությունը:

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ՀՀ նախագահի աշխատակազմից:

Արշակ Կարապետյանը Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնը զբաղեցնում էր 2021 թվականի ապրիլի 13-ից: