Բացել լրահոսը Փակել լրահոսը
եղանակ
A A
Հասարակություն

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-3 աստիճանով

Սահարա անապատից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված՝ հուլիսի 20-ին հանրապետության ամբողջ տարածքում օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 2-3 աստիճանով:

Հուլիսի 20-ին և 21-ին Արարատյան դաշտում և դրա նախալեռներում, Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում և Երևանում ցերեկային ժամերին հասնելով +40․․․+42 աստիճանի։

Նշված գոտիներում սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:

Մայրաքաղաքում այսօր ցերեկը, հուլիսի 21-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Մարզերում այսօր ցերեկը, հուլիսի 21-ին, 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հուլիսի 22-24-ը՝ հիմնականում կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում են անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ նաև կարկուտ։

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հուլիսի 20-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով, այնուհետև 22-24-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով։

Արցախում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ: