Բացել լրահոսը Փակել լրահոսը
1058588
A A
Քաղաքականություն

ԵՄ հատուկ ներկայացուցիչը՝ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին

Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին:

Նա իր թվիթերյան էջում մասնավորապես նշել է․ «Խորապես մտահոգիչ զարգացումները շարունակվում են Հայաստանի ու Ադրբեջանին պետական սահմանին: Նախքան նոր զոհերի գրանցումը զսպվածության, սահմանային հարցերում կառուցողական ներգրավվածության կոչը կրկնում ենք: Եվրամիությունը պատրաստ է աջակցել կողմերին»։

Հիշեցնենք՝ հուլիսի 19-ի ուշ երեկոյան և 20-ի գիշերը, մինչև ժամը 02։00, ադրբեջանական զինված ուժերը շարունակել են հրաձգային զինատեսակներից, առանց ականանետերի կիրառման, գնդակոծել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերը