Բացել լրահոսը Փակել լրահոսը
Էդմոն Մարուքյան
A A
Քաղաքականություն

ՀՀ-ում հավատարմագրված դեսպանները Արցախ չէին գալիս. հիմա գոնե Երասխ տարեք․ Մարուքյան

Հայաստանում հավատարմագրված դեսպանները Արցախ չէին գալիս. հիմա գոնե Երասխ տարեք, թող տեղում իրավիճակին ծանոթանան և իրենց մայրաքաղաքներում զեկուցեն, որ ագրեսոր Ադրբեջանը Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմանների նկատմամբ է ոտնձգում: Այս մասին գրառում է կատարել «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

Նշենք՝ հուլիսի 19-ի ուշ երեկոյան և 20-ի գիշերը, մինչև ժամը 02։00, ադրբեջանական զինված ուժերը շարունակել են հրաձգային զինատեսակներից, առանց ականանետերի կիրառման, գնդակոծել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերը: