Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+alashkert (4)
A A
Սպորտ

«Շերիֆը» իր խաղաոճով հիշեցնում է Մադրիդի «Ռեալին». Ալեքսանդր Գրիգորյան

ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի որակավորման 2-րդ փուլի «Ակաշկերտ» - «Շերիֆ» խաղից առաջ կայացած մամուլի ասուլիսին, երբ «Ա1+»-ը մեր թիմի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանից հետաքրքրվեց, թե եվրոպական որ թիմի ոճով է խաղում Մոլդովայի չեմպիոնը, ռուսաստանցի մասնագետը երկար մտածելուց հետո ասաց.

«Երևի Մադրիդի «Ռեալի»: Տարբերությունը միայն այն է, որ «Ռեալում» հանդես են գալիս ավելի բարձրակարգ ֆուտբոլիստներ», - նշեց ռուսաստանցի մասնագետը:

Սակայն, չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլի «Շերիֆ» - «Տեուտա» հանդիպումների (4:0, 1:0) կարճ տեսություններն ուսումնասիրելիս պարզ երևում է, որ մոլդովական թիմն իր խաղաոճով ամենևին նման չի Մադրիդի թագավորական թիմին: Դա վկայում է այն մասին, որ Ալեքսանդր Գրիգորյանը պարզապես կատակ է արել:

Իրականում, «Շերիֆն» ավելի շատ հիշեցնում է թուրքական թիմերի. ագրեսիվ ֆուտբոլ է խաղում, փորձում է մշտապես ճնշում գործադրել մրցակցի դարպասի վրա, հաճախ է դիմում հեռահար հարվածների, պաշտպանվում է քանակով, այլ ոչ թե որակով: Զարմանալի չէ, որ «Շերիֆի» գլխավոր մարզիչ Յուրի Վերնիդուբը նախախաղային ասուլիսին ասաց, որ թիմի առջև խնդիր է դրված հաղթել բոլոր խաղերում և մտնել չեմպիոնների լիգայի խմբային փուլ:

Նշենք, որ «Ալաշկերտ» - «Շերիֆ» առաջին հակամարտությունը կկայանա այսօր, «Հանրապետական» մարզադաշտում, ժամը 19:00-ին: Մուտքն ազատ է: