Բացել լրահոսը Փակել լրահոսը
cf6fb7e9d538de4f03279a8123dfcd44
A A
Հասարակություն

Դժբախտ դեպք Կոտայքի մարզում

Այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։

Ժամը 15:30-ի սահմանում Երևանի բնակիչ, 33-ամյա Ելենա Ս.-ն հանգստանալիս է եղել Կոտայքի մարզի Արզնի ձորում գործող «Գետափ» հանգստյան գոտում, երբ հանգստացողներիից մեկը ոչ միտումնավոր նրան հրել, գցել է լողավազանի մեջ։ Կնոջ ինքնազգացողությունը վատացել է:

Ժամը 17:40-ի սահմանում ոստիկանության Կոտայքի բաժինը «Աբովյան» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացել, որ Բյուրեղավանի շտապօգնության բժիշկների խումբը «կլինիկական մահ, բիոլոգիական մահ» ախտորոշմամբ անգիտակից, ծայրահեղ ծանր վիճակում, իրենց մոտ է տեղափոխել մի կնոջ:

Shamshyan.com-ի հետ զրույցում «Գետափ» հանգստյան գոտու մոտ հավաքված քաղաքացիները պատմել են, որ շտապօգնությունը շատ արագ տեղ է հասել, երբ կնոջը ավտոմեքենա տեղափոխելիս են եղել, նա անգիտակից ու ծայրահեղ ծանր վիճակում է եղել, բայց ոչ մահացած։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում, նշանակվել է նաև դիակի դատաբժշկական փորձաքննություն: