Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Այս տարի թափուր է 15 000 տեղ․ ԳԹԿ փոխտնօրեն (տեսանյութ)

 

  Ընդունելության քննությունների ժամանակ  հայոց լեզվի քննությունից ցածր միավորները քննարկումների առիթ դարձավ։  Ի տարբերություն հայերենի՝  անգլերենից միավորները ավելի բարձր են։ Գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանը, սակայն, համամիտ չէ այս կարծիքի հետ։

 «Չէի ասի՝ հայոց լեզվի գնահականները ցածր են։ 2-րդ փուլում միշտ էլ ցածր են ստացել դիմորդները։ Տարիների փորձն է  ցույց  տվել։ Եղել է, որ 2-դ փուլի դիմորդների ¾-ը նույնիսկ անբավարար է ստացել։ Եթե քննարկում ենք՝ պետք է քննարկենք 1-ին փուլի՝ հայոց լեզվի արդյունքները։ Տարիներ շարունակ այս տարվա նման արդյունքներ են եղել։ Հայոց լեզվի գնահատականը տարիների միջինն էր»,-ասաց նա։

ԳԹԿ փոխտնօրենը նշեց նաև, որ այս տարի բարձր արդյունքներ են արձանագրվել հայոց պատմություն առարկայից՝ 120 դիմորդ 20 միավոր է ստացել։  

  2021-ին դիմորդները հանձնել են առավելագույնը 2 քննություն և պայքարել 1800 անվճար և 21820 վճարովի տեղերի համար։ Միասնական քննություն հանձնող հայտագրվածների թիվը 11058 էր, ընդունվածներինը՝ 8083, իսկ դուրս մնացածներինը՝ 2935, որոնց թվում են նաև կտրված դիմորդները(1546 հոգի)։ Կան դիմորդներ, ովքեր 2 քննությունից էլ անբավարար են ստացել,  դիմորդներ, ովքեր 1 քննություն են հանձնել և անբավարար ստացել և դիմորդներ, ովքեր հանձնել են 2 քննություն, բայց ընդամենը 1-ից են անբավարար ստացել։ Այս վերջին խմբի դիմորդները կարող են մասնակցել թափուր մնացած տեղերի՝ լրացուցիչ մրցույթին, որը ներառում է ոչ միայն պետական, այլև՝ ոչ պետական բուհերը՝ մոտավորապես 15 000 տեղ։ Դրանք հրապարակված կլինեն այսօր, ժամը 18։00-ից մինչև հուլիսի 26-ը ներառյալ, www.dimord.am կայքում, որտեղ դիմորդները կարող են տեսնել թափուր տեղերի ցանկը՝ ըստ բուհերի և մասնագիտությունների։

Մանրաամասները՝ տեսանյութում