Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Ախթալայում «Օպել»-ը գլորվել է ձորը. վարորդը տեղում մահացել է (լուսանկարներ)

2021թ. հուլիսի 17-ին՝ ժամը 09:35-ին հաղորդում է ստացվել այն մասին, որ Ախթալա քաղաքի «Սվինեց» թաղամասում «Օպել» մակնիշի ավտոմեքենան ձորն է ընկել:

Դեպքի առթիվ Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ հուլիսի 16-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, Ախթալա քաղաքի Թումանյան փողոցում՝ կամրջին չհասած, 55-ամյա տղամարդն իր վարած «Օպել» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից, գլորվել ձորը և տեղում մահացել: 

Կատարվում է նախաքննություն: