Բացել լրահոսը Փակել լրահոսը
src8172
A A
Հասարակություն

Մեղրիի անցակետում հանդիպել են Հայաստանի և Իրանի մաքսային ծառայության աշխատակիցները

Քննարկվել են ոլորտի արդիականացմանն ուղղված հարցեր Մեղրիի անցակետում տեղի է ունեցել ՀՀ ՊԵԿ հարավային մաքսատուն-վարչության և Մեղրի մաքսային կետ- բաժնի ղեկավար անձնակազմի հանդիպումը Իրանի Իսլամական Հանրապետության Նորդուզ մաքսային կետի ղեկավար անձնակազմի հետ:

Հանդիպման ընթացքում մասնավորապես քննարկվել են արդիականացման աշխատանքների, ինչպես նաև վերջին ժամանակահատվածում մեծ քանակով ուղևորահոսքի, դրանով պայմանավորված վերջերս առաջացած կուտակումների հետ կապված հարցեր, ինչպես նաև աշխատանքային գործառույթներից բխող ընթացիկ հարցեր:

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին