Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+judo
A A
Սպորտ

Գոռ Կարապետյանը բրոնզե մեդալ նվաճեց ձյուդոյի Եվրոպայի գավաթի խաղարկությունում

Հուլիսի 17-18-ը Ռումինիայի Մայրաքաղաք Բուխարեստում կայացած ձյուդոյի պատանիների Եվրոպայի գավաթի խաղարկությունում մասնակցեցին 26 երկրների 203 ձյուդոիստ:

Մեր հավաքականը ավագ մարզիչ Գոռ Հարությունյանի գլխավորությամբ հանդես եկավ հետևյալ կազմով` Դավիթ Աղասյան, Արտակ Թորոսյան (երկուսն էլ 66 կգ քաշային կարգ), Անդրեաս Հարությունյան (73 կգ), Գոռ Կարապետյան (81 կգ):

Նրանցից առավել ելույթ ունեցավ Գոռ Կարապետյանը, որը պարտվեց միայն ապագա չեմպիոն, սերբ Միլյան Ռադուլջին, իսկ մնացած 5 մարտերում հաղթեց և գրավեց մրցանակային 3-րդ տեղն ու դարձավ բրոնզե մեդալակիր:

Անդրեաս Հարությունյանն իր քաշային կարգում հասավ քառորդ եզրափակիչ, որտեղ պարտվեց իտալացի Ալեսանդրո Սորելիին: Հետո նա սփոփիչ մարտում հաղթեց թուրք Էրման Գուրգենին, սակայն փոքր եզրափակիչի համար վերջին մրցամարտում զիջեց ֆրանսիացի Անտուան Ռուպին և բավարարվեց 7-րդ տեղով: Դավիթ Աղասյանը և Արտակ Թորոսյանն անհաջող հանդես եկան և ժամանակից շուտ դուրս մնացին պայքարից: