A
A
ՍԴ-ն ԿԸՀ որոշումը թողեց ուժի մեջ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՍահմանադրական դատարանը հրապարակեց Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների արդյունքների վիճարկման հարցի վերաբերյալ որոշումը։
Մի քանի րոպե տեղի ունեցած նիստում ՍԴ-ն ուժի մեջ թողեց ԿԸՀ՝ ընտրությունների վերաբերյալ որոշումը։ Դատարանը հրապարակեց միայն եզրափակիչ մասը։
Սահմանադրական դատարանը որոշեց ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2021 թվականի հունիսի 27-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» թիվ 184-Ա որոշումը թողնել ուժի մեջ։
Որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
Հիշեցնենք, որ ահմանադրական դատարանում ընտրությունները վիճարկում էին «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները, «Զարթոնք» և «Հայոց հայրենիք» կուսակցությունները։