Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Հայտնի է՝ ՍԴ-ն երբ է հրապարակելու որոշումը

Սահմանադրական դատարանը դուրս եկավ խորհրդակցականբ սենյակից։

«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» թիվ 184-Ա որոշման հետ կապված վեճի վերաբերյալ» գործով որոշումը հրապարակվելու է  2021թվականի հուլիսի 17-ին, ժ.21:00-ին դռնբաց նիստում։

Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանը  միավորել   էր ընտրությունների արդյունքները վիճարկելու վերաբերյալ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների, «Զարթոնք» և «Հայոց հայրենիք» կուսակցությունների դիմումները, քանի որ դիմումները վերաբերվում են նույն հարցին:  ՍԴ որոշման կայացման վերջնաժամկետը հուլիսի 17-ն է: