Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Շառլ Միշելն այցելել է Խոր Վիրապ․ լուսանկարներ

Երկօրյա աշխատանքային այցով Հայաստանում է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելուց և ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո Շառլ Միշելն այցելել է Խոր Վիրապ: Այս մասին հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը։

ՀՀ ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանի ուղեկցությամբ կատարված այցի ընթացքում եվրոպացի բարձրաստիճան հյուրը ծանոթացել է հայկական մշակութային ժառանգությանը և Հայաստանում քրիստոնեության պատմությանը։

Հավելենք, որ Շառլ Միշելի շրջայցի պատվիրակության կազմում են եղել նաև ՀՀ-ում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը և ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը։