Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Հայաստանի Եվրոպական կուսակցության եւ ՎՈԼՏ համաեվրոպական կուսակցության անդամների ասուլիսը (տեսանյութ)

ՎՈԼՏ համաեվրոպական կուսակցությունը, որի պատվիրակությունն այժմ Հայաստանւմ է, 44-օրյա պատերազմի օրերին և դրանից հետո ակտիվ դիրք էր գրավել` պնդելով արցախահայության ազգային ինքնորոշման իրավունքը և շարունակ պաշտպանելով այդ իրավունքը եվրոպական խորհրդարանում:

Հայաստանի Եվրոպական կուսակցության ներկայացուցիչ Տիգրան Խզմալյանի հետ համատեղ աուլիսում Խզմալյանը նշեց իրենց և ՎՈԼՏ կուսակցության համագործակցության մասին ու շեշտեց, որ իրենց այցը աննախադեպ է այն առումով, որ եվրոպական պատվիրակությունը առաջին անգամ Հայաստան է գալիս ոչ թե իշխանության, իշխող կուսակցության հրավերով, այլ պարզապես քաղաքացիական հասարակության նախաձեռնությամբ:

ՎՈԼՏ կուսակցության ներկայացուցիչ Ջոել Բոհեմը նույնպես նշեց, որ իրենց համագործակցություն են փորձում ապահովել ոչ այնքան կառավարությունների, որքան հասարակությունների միջև:

Հարցին, թե արդյոք այդ հասարակությունների միջև կապն ու համագործակցությունը կարող է բավականաչափ ուժեղ և ազդեցիկ լինել, կուսակցության մյուս ներկայացուցիչ Միհաելա Սիրիցիանոն պատասխանեց, որ իրենք ընդգծում են հենց հասարակական կապերի կարևորությունը և իրենք այստեղ ներկայացնում են եվրոպական քաղաքականության երիտասարդ սերունդը, որովհետև ավագ սերնդից լավ իրենք սուր են զգում այդ համագործակցության կարևորությունը: 

Ջոել Բոհեմը նշեց, որ համագործակցության առաջին նախաձեռնությունը վերաբերում էր հայ ռազմագերիների ազատագրմանը, քանի որ, նրա խոսքով, ավելի քան 150 հայ զինվոր ապօրինի գտնվում է Ադրբեջանում և դա խախում է բոլոր միջազգային և մարդասիրական օրենքները. «Մենք պատահաբար չենք ընտրել այդ թեման. ապրիլի 24-ին մենք համատեղ հայտարարություն էինք արել և նշել, որ ցեղասպանությունը պատմություն չէ և այն շարունակվում է այսօր: Հայ գերիների`Ադրբեջանում գտնվելը ցեղասպանության շարունակությունն է»:

Այն, որ Եվրոխորհրդարանն ընդունեց որոշում հայ ռազմագերիների վերաբերյալ, Բոհեմի խոսքով, նաև իրենց ջանքերի արդյունքն է, սակայ նրանք չեն ուզում սահմանափակվել միայն դրանով: Հայաստանի հետ համագործակցության շրջանակը նրանք ուզում են ընդլայնել արցախյան հարցի և գերիների հարցից դուրս նաև օգնել անկախության հասնել էներգետիկայի ոլորտում: