A
A
ԱՄՆ-ից՝ Մեծ Բրիտանիա․ նախագահը դեսպան նշանակեց
Աջակցիր «Ա1+»-ինՆախագահ Արմեն Սարգսյանը այսօրվա հրամանագրով Վարուժան Ներսիսյանին հետ է կանչել Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:
Մեկ այլ հրամանագրով Վարուժան Ներսիսյանը նշանակվել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան՝ երեք տարի ժամկետով (նստավայրը՝ Լոնդոն):
Նշենք, որ տևական ժամանակ է Հայաստանը չուներ Մեծ Բրիտանիայում դեսպան։