Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արթուր Սարգսյան Սիսիանի քաղաքապետ
A A
Քաղաքականություն

Սիսիանի քաղաքապետը ձերբակալվեց

Սիսիանի քաղաքապետ Արթուր Սարգսյանը ձերբակալվել է: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը:

«Նրան մեղադրանք է առաջադրվել 308-րդ հոդվածի երկրորդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) և 314-րդ հոդվածի առաջին մասով (պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելը, կեղծ փաստաթղթեր կազմելը կամ հանձնելը)»,- ասաց Թադևոսյանը: