A
A
Առավոտյան երդվեց, երեկոյան դիմում գրեց
Աջակցիր «Ա1+»-ին«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արա Մելիքջանյանը դիմում է գրել Լիլիթ Մակունցին։ Նա դուրս է գալիս խմբակցությունից։ Հիշեցնենք, որ նա ընդամենն այսoր առավոտյան էր խորհրդարանում երդվել։
Նա պատգամավոր էր դարձել, քանի որ Լուսինե Եգանյանը պատգամավորական մանդատը ստանալուց մեկ շաբաթ անց, հրաժարական էր տվել, իսկ «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակի հաջորդ թեկնածուն Արա Մելիքջանյանն էր։