Բացել լրահոսը Փակել լրահոսը
Էդմոն Մարուքյան 1 (1)
A A
Քաղաքականություն

«Ներկայիս խորհրդարանը չպետք է նոր օրենքներ ընդունի»․ ԼՀԿ չի մասնակցի նիստին

Սիրելի՛ հայրենակիցներ,

Ինչպես տեղյակ եք, այսօր խորհրդարանում հրավիրված է արտահերթ նիստ, որի օրակարգում ընդգրկված են մի շարք վիճահարույց նախագծեր։ Այս մասին գրառում է կատարել  ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը։

«Սակայն կա այլևս ընտրված նոր խորհրդարան, որը շուտով կստանձնի մանդատները։ Ներկայիս խորհրդարանը չպետք է նոր օրենքներ ընդունի. դրանք պետք է քննարկի, ընդունի կամ մերժի նոր ձևավորվող 8-րդ գումարման Ազգային ժողովը։

Հետևաբար, «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը չի քննարկելու այդ նախագծերը և չի մասնակցելու այդ օրակարգով հրավիրված Ազգային ժողովի արտահերթ նիստին»,-գրել է նա։