Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Օրացույց․ 14-ը հուլիսի․ Ուջան գյուղի բնակիչները օրական 500 սարյակ էին որսում եւ ուտում (տեսանյութ)

1998-ի հուլիսի 14-ին Հայաստան է ժամանում Ռուսաստանի պաշտպանության նախարար, մարշալ Իգոր Սերգեեւը։Նրան դիմավորում է Վազգեն Սարգսյանը։ Հեռանալիս երկու երկրների պաշտպանության նախարարները «Մուսալեռ» ռեստորանում վստահեցնում են չքննարկվող եւ չպայմանավորված հարցեր չկային։ Դրանցից են ԱՊՀ անդամ երկրների միացյալ հակաօդային պաշտպանության համակարգ ունենալու թեման:

1999-ի այս օրը Վազգեն Սարգսյանը ԶԼՄ ղեկավարների հետ հանդիպում է կառավարության նիստերի դահլիճում վարչապետի կարգավիճակով։Վարչապետը նրանց խնդրում է օգնել կառավարությանը եւ երկրի բարոյահոգեբանական մթնոլորտը դարձնել բարի, նկատել լավը, իսկ ինչ -որ բաներ չնկատել։ Որոշ թեմաների մասին էլ հորդորում է հարգալից խոսել:

2000 թվականի այս օրը թիվ 5 ընտրատարածքի պատգամավորության թեկնածու Եղիա Շամշյանը դիմելու է Սահմանադրական դատարան։ Դատարանից նա պահանջելու է գնահատել մյուս թեկնածու, դաշնակցական, Սահմանադրական դատարանի ներկայիս անդամ Կիմ Բալայանի գործողությունները, որպես ընտրակաշառքի քողարկված բաժանում:

Ղարաբաղից Երեւան ժամանած նախկին պատգամավոր Մուրադ Պետրոսյանը Հայաստանի քաղաքական ուժերին առաջարկում է դաշինք ստեղծել Ռոբերտ Քոչարյանին իշխանությունից հեռացնելու նպատակով։Դժվարը նրան փոխարինող գտնելն է, փոխարենը գիտի, թե ինչով կարող է զբաղվել Հայաստանի ղեկավարը իշխանությունից հետո;

Երեւանի Կոնյակի գործարանի տնրեն Պիեռ Լառեչը դժգոհում է ռուսներից՝ նրանք Սարատովում եւ Սանկտ Պետերբուրգում շշալցնում են հայկական կոնյակ, որի իրավունքը չունեն։ Դա անտեսելու բան չէ, շուտով մթերումը կսկսվի, իսկ ռուսական շուկան ֆրանսիացու համար շատ կարեւոր է։ Հայաստանի հյուսիսում վտանգված են վարդագույն սարյակները։

Արագածոտնի մարզի Ուջան գյուղի բնակիչները որսում են նրանց եւ ուտում, մինչդեռ այդ թռչունները բնության մեջ այդքան էլ շատ չեն։ Ամեն օր վերացվում է 500 վարդագույն սարյակ։ Բնապահպաններն ասում են՝ վերացրեցիք այս թռչուններին, հացահատիկի բերք չեք տեսնի, նրանք հացահատիկ փչացնող միջատների թշնամին են։ Երեւանում այս խնդրի համար երեխաներ են դուրս եկել փողոց:

Փողոցային շների կացարանում ֆինանսական խնդիրներ կան, կացարանի հիմնադիրներն իրենց փողերով են այս շներին խնամում։ Իսկ փողը վերջանում է։ Մինչդեռ կացարանի ավելի քան 200 շան վիճակը շուտով շան կյանքի էլ չի նմանվի: Բացօթյա առեւտրով զբաղվելու հնարավորությունից զրկվածներն իրենց ապրանքներով ներկայացել են կառավարություն։Քաղաքապետը նրանց ուղարկել է մինիշուկաներ, որտեղ առեւտուրը չի ստացվել, մտնող չկա:

«Արմավիան» դժվարացնում է «Արի տուն» ծրագրի իրականացումը։ Սիրիայում բռնկված պատերազմի պատճառով Հայաստան եկող սիրիահայերն ահազանգում են՝ որ այդ ավիաընկերությունը մոտ 140-150 դոլարով թանկացրել է Հալեպ-Երեւան-Հալեպ ինքնաթիռի տոմսերը: