Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արմեն Գրիգորյան
A A
Քաղաքականություն

Արմեն Գրիգորյանը նշանակվեց ԱԳ նախարարի առաջին տեղակալ

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ստորագրել է որոշում, ըստ որի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը նշանակվել է արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ: Որոշման մեջ ասվում է․

Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝
Արմեն Գրիգորյանին նշանակել արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ:

Նշենք, որ երեկ մամուլում տեղեկություններ շրջանառվեցին, որ Արմեն Գրիգորյանը նշանակվելու է ՀՀ արտաքին գործերի նախարար։