Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Ստեղծել եմ այն Հայաստանը, որտեղ համարում եմ, որ ես եմ ապրում. եղեգնաձորցի վարպետ (տեսանյութ)

«Մենք ենք, մեր սարերը» արդեն 5-րդ անգամ անցկացվող փառատոնն այս տարի ընդլայնվել ու բազմազանություն էր բերել Սյունիքի մարզ։ Եթե նախորդ տարիներին փառատոնի շեշտը դրված էր հիմնականում ոչխարների խուզման վրա, ապա այս տարի մեծ տեղ էր տրված նաև արվեստին ու արհեստին։

Սյունիքի և Վայոց ձորի մարզերի շուրջ 15 վարպետներ «ՏաԹևեր» ճոպանուղու հարևանությամբ իրենց տաղավարներում վարպետաց դասեր էին անցկացնում, սովորեցնում գորգագործություն, նկարչություն, ճյուղագործություն և այլն։

Յուրօրինակ ստեղծագործություններով վարպետներից մեկը Եղեգնաձորից եկած Արտյոմ «Երկաթ» Ղազարյանն էր, որ փայտի, քարի ու երկաթի համադրությամբ չկրկնվող գործեր ուներ։ Մասնագիտությամբ ճարտարապետ Արտյոմ Ղազարյանի ստեղծագործելու սիրելի թեման երաժշտությունն է, բարդ ու անբովանդակ թեմաներ չի սիրում։

«Բարդ աշխատանքն անգամ, եթե սիրով եմ անում, շատ արագ է ստացվում։ Սիրում եմ ստեղծագործական աշխատանք, բայց այդպիսի պատվերներ քիչ են լինում։ Անկախ դրանից, ես ստեղծագործելու ժամանակ գտնում եմ», - ասաց նա։

Իր ստեղծագործություններից ամենասիրելին, նշեց վարպետը, քոչարին է, որը մեր միասնականության ու համատեղ գործելու խորհրդանաշին է։ Նրա ստեղծած կերպարները պարում են այն Հայաստանի քարտեզի վրա, որը, ինչպես ասաց Արտյոմ Ղազարյանը, այն Հայաստանն է, որտեղ նա համարում է, որ ապրում է․ Արցախն ամբողջական ու միասին։