Բացել լրահոսը Փակել լրահոսը
Spain
A A
Հասարակություն

Վերսկսվում է մուտքի արտոնագրերի տրամադրումը ՀՀ-ից Իսպանիա մեկնել ցանկացող զբոսաշրջիկների համար

Հուլիսի 14-ից Երևանում գործող BLS International Armenia Իսպանիայի վիզաների կենտրոնը վերսկսում է մուտքի արտոնագրերի տրամադրումը Հայաստանից Իսպանիա մեկնել ցանկացող զբոսաշրջիկների համար։ Այս մասին տեղեկացնում է Իսպանիայում ՀՀ Դեսպանությունը։

Իսպանիա մուտք գործելիս պատվաստված լինելը պարտադիր չէ, բավարար է ներկայացնել ՊՇՌ թեստի բացասական արդյունքը։