Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Ադրբեջանի զինվորականների ներկայությունը Սյունիքում և Գեղարքունիքում բնակիչների կյանքի իրավունքի խախտում է․ ՄԻՊ (տեսանյութ)

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի կողմից հավաքված փաստերը և վերլուծությունները ապացուցում են, որ Ադրբեջանի զինված ուժերի զինվորականների ներկայությունը Սյունիքի և Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածներում Եվրոպական կոնվենցիայի համաձայն սահմանամերձ համայնքների բնակիչների կյանքի իրավունքի խախտում է։

Մարդու իրավունքների պաշտպանը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ գոյություն ունի նախադեպային պրակտիկա, և կարելի է դա հիմնավորել, որ նրանց ներկայությունը ինքնին կյանքի իրավունքի խախտում է։

«Այստեղ բաղադրիչները կարող են լինել տարբեր՝  Ադրբեջանի կողմից ատելության և թշնամանքի քարոզը, այն պատերազմական հանցագործությունները, որոնք ընդամենը ամիսներ առաջ կատարվել են, խոշտանգումները և այլն։ Հաշվի առնելով, որ զինվորականները ադրբեջանական իշխանությունների և, մասնավորապես, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի  ուղիղ ենթակայության ներքո են, հետևաբար նրանք այդ քաղաքականությունն իրականացնելու են։ Առավել ևս նրանց կողմից կազմակերպվում են ժամանակ առ ժամանակ կրակոցներ»,- ասաց Թաթոյանը։