Բացել լրահոսը Փակել լրահոսը
դատ
A A
Հասարակություն

Վարչական վերաքննիչ դատարանը բավարարել է վերաքննիչ բողոքը Ամուլսարի գործով

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանը 09.07.2021թ որոշմամբ ամբողջությամբ բավարարել է ՀՀ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի և Գնդեվազ բնակավայրի 19 բնակիչների ներկայացուցիչ, փաստաբան Նազելի Վարդանյանի վերաքննիչ բողոքը Ամուլսարի գործով

 Այս մասին հայտնում է Էկոլուրը, հիշեցնելով, որ հայցվորները 04.10.2018թ հայց էին ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ ընդդեմ ՀՀ բնապահպանության նախարարի՝ պահանջելով պարտավորեցնել ՀՀ բնապահպանության նախարարին ուժը կորցրած ճանաչել Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի հանքարդյունահանման համալիրի փոփոխված նախագծի՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության պետական փորձագիտական հԲՓ-35 եզրակացությունը և ՀՀ բնապահպանության նախարարի 29.04.2016թ դրա հաստատումը։ ՀՀ վարչական դատարանը 14.11.2019թ վճռով մերժել էր Ջերմուկի և Գնդեվազի 19 բնակիչների հայցը, ինչը բողոքարկվել էր ՀՀ վերաքննիչ վարչական դատարան։