Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Զախարովան՝ ռուսական զորքերի՝ հայ-ադրբեջանական սահմանին տեղակայման մասին (տեսանյութ)

Ռուսաստանը պատրաստ է խորհրդատվական աջակցություն տամադրել Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի սահմանազատման աշխատանքները սկսելու համար` դրան հաջորդող սահմանագծմամբ՝ երկու երկրների միջև հակամարտության շուտափույթ լուծման համար: Այս մասին, ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը, այսօր տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Որպես այս խնդրի կայուն և երկարաժամկետ լուծում՝ մենք տեսնում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի սահմանազատման աշխատանքների շուտափույթ մեկնարկը՝ դրան հաջորդող սահմանագծմամբ: Մենք պատրաստ ենք տրամադրել անհրաժեշտ խորհրդատվական աջակցություն, ներկա դրությամբ շարունակվում են շփումներն արտաքին քաղաքական և պաշտպանության գերատեսչությունների, ինչպես նաև սահմանապահ ծառայությունների գծով՝ լարվածությունը թուլացնելու նպատակով», - ասել է նա:

Նրա խոսքով՝ Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ իրավիճակը, որը ստեղծվել է երկու երկրների սահմանին, ուղղակիորեն կապված է Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման հետ, այլ հետևանք է սահմանի իրավական ձևակերպման բացակայության: