A
A
ԼՂ տարածքի ականազերծման պլանի 80 տոկոսը կատարել են ռուս խաղաղապահները (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՌուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողները պայթունավտանգ առարկաների և չպայթած զինամթերքի որոնման աշխատանքներ են իրականացնում Մարտունու շրջանի Մաճկալաշեն բնակավայրի մերձակայքում, հաղորդում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:
Ընդհանուր առմամբ, 2020 թ.-ի նոյեմբերի 23-ից մինչև օրս հումանիտար ականազերծման ստորաբաժանման զինծառայողների կողմից չպայթած զինամթերքից մաքրվել է 2173,5 հեկտար տարածք, ավելի քան 650 կիլոմետր ճանապարհ, 1892 շինություն, այդ թվում՝ 30 սոցիալական նշանակության օբյեկտ, հայտնաբերվել և ոչնչացվել է 25640 պայթյունավտանգ առարկա։ Լեռնային Ղարաբաղի տարածքի ականազերծման պլանի ավելի քան 80 տոկոսը կատարել են ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները: