Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Հանցագործներն ու բանդիտները շարունակում են իրենց հանցակից տեսնել այս դատարանը․ Բաբաջանյան (տեսանյութ)

Սահմանադրական դատարանում Հայաստանում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքների վիճարկման գործի դատաքննության նիստին զուգահեռ Սահմանադրական դատարանի դիմաց հավաք է անցկացնում «Հանուն Հանրապետության» կուսակցությունը:

«Հանուն Հանրապետության» կուսակցության առաջնորդ Արման Բաբաջանյանը նշեց, որ ՍԴ նիստին զուգահեռ իրենք հավաք են անցկացնում, քանի որ կարծում են, որ դիմումներում, որոնք ներկայացվել են ՍԴ, անհեթեթ հիմնավորումներ են դրված: «Մենք այստեղ ենք ի պաշտպանություն ժողովրդավարության, որովհետև, թեև ընտրությունների արդյունքները և քաղաքական նոր ձևավորված միջավայրը մեզ համար անընդունելի է, բայց սա ժողովրդի ազատ կամարտահայտման արդյունքն է, և մենք պահանջում ենք դատարանից և քաղաքական մյուս սուբյեկտներից հարգել այս արդյունքը և երկիրն անընդհատ ցնցումների մեջ չպահել»,- ասաց Բաբաջանյանը: