Բացել լրահոսը Փակել լրահոսը
203210867_4488161461218294_3186973227424488300_n
A A
Հասարակություն

Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից տարհանվել է ևս 2 աճյուն․ ԱՀ ԱԻՊԾ

Զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնումներն այսօր փրկարարական մեկ ջոկատով իրականացվել են Վարանդայի (Ֆիզուլի) և Ջրականի (Ջաբրայիլ) ուղղություններում: Այս մասին հայտնում է Արցախի ՆԳՆ ԱԻՊԾ-ն։

Աշխատանքների արդյունքում այսօր հայտնաբերվել և Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից տարհանվել է ևս 2՝ նախնական տվյալներով ռազմական գործողությունների մասնակիցների աճյուններ: Նրանց ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո:

Զինադադարից հետո մինչ օրս Արցախի օկուպացված տարածքներից տարհանվել է 1598 աճյուն: