Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+boks (4)
A A
Սպորտ

Արցախցի բռնցքամարտիկ Էրիկ Առստամյանը առաջին եվրոպական մեդալը նվաճեց

Հայաստանի բռնցքամարտի պատանեկան հավաքականն առաջին մեդալն ապահովեց Վրաստանում ընթացող բռնցքամարտի պատանիների Եվրոպայի առաջնությունում:

Մեր 46 կգ քաշային բռնցքամարտիկ, արցախցի Էրիկ Առստամյանը, 5։0 հաշվով հաղթելով ռումինացի Դանիել Միհայ Իրոֆտեին, մտավ կիսաեզրափակիչ և նվազագույնն ապահովեց բրոնզե մեդալ։

50 կգ քաշային Վեհմեր Մարտիրոսյանը այս փուլում 2։3 հաշվով զիջեց բելառուսցի Վիտաս Խարցուևին և դուրս մնաց պայքարից։

Քառորդ եզրափակիչ փուլը չկարողացավ հաղթահարել նաև 66 կգ քաշային Ալիկ Մխոյանը, որը 0։5 հաշվով պարտվեց ուկրաինացի Օլեգ Հիչվային։