Բացել լրահոսը Փակել լրահոսը
218091
A A
Քաղաքականություն

Իսպանիայի կառավարության նախագահը նամակ է հղել Նիկոլ Փաշինյանին

Իսպանիայի կառավարության նախագահ Պեդրո Սանչեսը շնորհավորական նամակ է հղել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի կապակցությամբ։ Այս մասին հայտնում են Իսպանիայում ՀՀ Դեսպանությունից։
 
«Ձեզ կարող եմ վստահեցնել, որ Իսպանիայի կառավարությունը պատրաստակամ է զարգացնել հարաբերություններն ինչպես Իսպանիայի և Հայաստանի, այնպես էլ՝ Հայաստանի և Եվրոպական Միության միջև»,-նշել է Իսպանիայի կառավարության նախագահը։