Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess serbia
A A
Սպորտ

Հայաստանի երեք շախմատիստներ Սերբիայում պայքարում են մրցանակային 2-3-րդ տեղերի համար

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ավարտին է մոտենում շախմատի Serbia Open միջազգային մրցաշարը, որին մասնակցելու են 41 երկրների 289 շախմատիստ, այդ թվում 52 գրոսմայստեր։

Վերջին` 9-րդ տուրի առաջ, մրցաշարային աղյուսակը միանձնյա գլխավորում է հնդիկ գրոսմայստեր Սարին Նիհալը, որն ունի 7 միավոր: Նրան հաջորդում են 3 շախմատիստ, որոնք վաստակել են 6,5-ական միավորով: Նրանից երկուսը կարող են շրջանցել առաջատարին, եթե հաղթանակ տանեն վերջին տուրում:

Իսկ ահա 6-ական միավոր վաստակած շախմատիստները, այդ թվում Հայաստանը ներկայացնող գրոսմայստերներ Ռոբերտ Հովհաննիսյանը, Սամվել Տեր-Սահակյանը և  Մանուէլ Պետրոսյանը, կպայքարեն 2-3-րդ տեղերի համար:

  Մրցաշարի մրցանակային հիմնադրամը 25 հազար եվրո է: Կպարգևատրվեն 1-15-րդ տեղերը գրաված շախմատիստները: Հաղթողը կստանա 5000 եվրո պարգևավճար