Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Դուբայի նավահանգստում հզոր պայթյուն է որոտացել (տեսանյութ)

Դուբայի նավահանգստում նավի վրա բռնկված հրդեհի պատճառով հզոր պայթյուն է որոտացել։ Այս մասին հայտնում է Ինտերֆաքսը։

Հուլիսի 7-ի երեկոյան Դուբայի Ջեբել Ալիի նավահանգստում նավի վրա կոնտեյներներից մեկում բռնկված կրակի հետևանքով պայթյուն է որոտացել: Էմիրության կառավարությունը հայտնել է, որ ոչ ոք չի տուժել, հրդեհը հաջողվել է հսկողության տակ առնել: