Բացել լրահոսը Փակել լրահոսը
covid_shabat.am20
A A
Հասարակություն

Առողջապահության նախարարությունն անդրադարձել է Մարկ Գրիգորյանի գրառմանը

ՀՀ առողջապահության նախարարությունն անդրադարձել է Լրագրող Մարկ Գրիգորյանի  Facebook–ի գրառմանը, որտեղ վերջինս ասել էր, որ Հայաստանում «AstraZeneka»–ով պատվաստվելուց հետո փորձել է դրա QR կոդով Նորվեգիա գնալ, սակայն պարզվել է, որ Եվրոպան չի ընդունում այդ կոդը։ Գրիգորյանը հավելել է, որ դրանից հետո երբ փորձել է հասկանալ, թե որն է պատճառը, պատկան մարմինները մեկը մյուսի մոտ են ուղարկել իրեն։


Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ մեր երկրում առկա «AstraZeneka» պատվաստանյութը ճանաչված է ԵՄ-ի կողմից:
Ներկայումս ընթանում է նաև պատվաստման հավաստագրերի փոխճանաչումը, որի դեպքում ԵՄ երկրները կճանաչեն ՀՀ-ում տրվող պտվաստման սերտիֆիկատները, իսկ մենք ԵՄ երկրներինը:
 
Նշենք, որ գործընթացով զբաղվում է արտաքին գործերի նախարարությունը: