Բացել լրահոսը Փակել լրահոսը
spanvel-e-hayitii-naxagahy-n215642-1
A A
Քաղաքականություն

Սպանվել է Հայիթիի նախագահը

Հայիթիի նախագահ Ժովենել Մոիզը սպանվել է չորեքշաբթի գիշերը իր նստավայրում։ Այս մասին ասվում է երկրի կառավարության ղեկավար Կլոդ Ժոզեֆի հայտարարության մեջ, տեղեկացնում է Ինտերֆաքսը։ ։
 
"Հուլիսի 7-ի գիշերը ժամը 1-ի սահմաններում մի խումբ անհայտ անձինք, որոնցից մի քանիսը իսպաներեն էին խոսում, հարձակում են գործել Հանրապետության նախագահի մասնավոր նստավայրի վրա եւ մահացու վիրավորել նրան",-ասված էվարչապետի հայտարարությունում։
 
"Դատապարտելով այս գարշելի, անմարդկային եւ բարբարոսական ակտը ՝ երկրի կառավարությունը բնակչությանը հանդարտության կոչ է անում եւ վստահեցնում, որ անվտանգության ապահովման հետ կապված իրավիճակը գտնվում է բանակի եւ ոստիկանության վերահսկողության ներքո", - նշվում Է փաստաթղթում:
 
Ժովենել Մոիզը Հայիթիի նախագահ է ընտրվել 2016 թվականի նոյեմբերին եւ պաշտոնն ստանձնել 2017 թվականի փետրվարին: Նա 53 տարեկան էր։ 
 
Հաիթիի սպանված նախագահ Ժովենել Մոիզի կինը՝ Մարտին Մոիզը, որը ևս վիրավորվել էր ավազակային հարձակման ժամանակ, հիվանդանոցում է գտնվում, վիճակը ծայրահեղ ծանր է, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
 
Հաիթիի իշխանությունները ռազմական դրություն են հայտարարել երկրի նախագահի սպանությունից հետո։