Բացել լրահոսը Փակել լրահոսը
597C0A0D-C81F-4E42-BA2B-43820728BBFD_cx0_cy5_cw0_w1080_h608_s
A A
Հասարակություն

Կաթողիկոսն ապաքինման մաղթանքներ է հղել Ֆրանցիսկոս Պապին

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը շուտափույթ ապաքինման մաղթանքներ է հղել օրեր առաջ վիրահատության ենթարկված Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապին։ Այս մասին հայտնում են մայր աթոռի տեղեկատվական համակարգից։

Եղբայրական իր սերն ու ողջույնները փոխանցելով Ֆրանցիսկոս Պապին՝ Վեհափառ Հայրապետը հայցել է Երկնավոր Տիրոջը պահել ու պահպանել Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու Հովվապետին՝ պարգևելով կենաց արևշատություն և արդյունավոր գահակալության բազում տարիներ։