Բացել լրահոսը Փակել լրահոսը
Դմիտրի Պեսկով
A A
Քաղաքականություն

Պուտինն ու Փաշինյանը փաստաթուղթ չեն ստորագրելու

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հանդիպման ժամանակ իսկապես քննարկելու են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը, սակայն որևէ փաստաթուղթ չի ստորագրվելու։ Այս մասին ТАСС գործակալության փոխանցմամբ լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Ասուլիսի ընթացքում լրագրողները հարց են բարձրացրել՝ կապված հայաստանյան լրատվամիջոցների տարածած այն տեղեկատվության վերաբերյալ, թե երկու երկրների ղեկավարները հանդիպման ընթացքում կարող են դիտարկել Հայաստանի սահմանին ռուս խաղաղապահներ տեղակայելու հնարավորությունները։

Այդ հայտարարությունը իրականությանը չի համապատասխանում՝ ասել է Պեսկովը։

Նշենք, որ ԱԺ արտահերթ ընտրություններից հետո սա Փաշինյանի առաջին օտարերկրյա այցն է։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Փաշինյանը այսօր՝ հուլիսի 7-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն։