A
A
Իսահակյան-Աբովյան փողոցի հատման մասում երթևեկությունը մասնակի կփակվի
Աջակցիր «Ա1+»-ինՋրամեկուսիչ շերտի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ մինչև հուլիսի 24-ը երթևեկության համար մասամբ փակ կլինի Աբովյան փողոցի և Իսահակյան 22/8, 22/10 հասցեների հատման մասը: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը։
Պատճառած ժամանակավոր անհարմարությունների համար հայցում են քաղաքացիների ներողամտությունը: