Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+italia 7.07.
A A
Սպորտ

Իտալիան 11մ հարվածաշարով հաղթեց Իսպանիային և մտավ եզրափակիչ. Եվրո-2020

Ֆուտբոլի Եվրոպայի 2020թ առաջնության կիսաեզրափակիչ առաջին խաղում Իտալիայի հավաքականը Լոնդոնում հաղթեց Իսպանիային և մտավ եզրափակիչ:

Առաջին խաղակեսում թիմերը չկարողացան գրավել դարպասները: Հանդիպման 60-րդ րոպեին Ֆեդերիկո Կիեզան առաջ մղեց իտալացիներին, իսկ 20 րոպե անց փոխարինման մտած Ալվարո Մորատան հավասարեցրեց հաշիվը: Հիմնական ժամանակն այդպես էլ ավարտվեց` 1:1:

Ավելացված 30 րոպեում կողմերին գոլ խփել չհաջողվեց, իսկ ահա 11մ հարվածաշարում ավելի դիպուկ գտնվեցին իտալացիները` 4:2:

Այդպիսով, Իտալիայի հավաքականն առաջինը մտավ եզրափակիչ, որտեղ կհանդիպի Անգլիա – Դանիա զույգի հաղթողի հետ:

------------------------------

Խաղի վիճակագրություն

Իտալիա - Իսպանիա

35 % - Գնդակի տիրապետում - 65 %

7 - Հարվածներ - 16

22 - Խախտումներ - 34

1 - Անկյունայիններ - 6

8 - Խաղից դուրս - 1