A
A
Սարդարապատում վրաերթի հետևանքով 26-ամյա աղջիկ է մահացել (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին2021թ. հուլիսի 06-ին` ժամը 16:20-ի սահմաններում, Կոտայքի մարզի Գառնի գյուղի բնակիչն իր կողմից
վարվող «NISSAN sunny 1.5» մակնիշի ավտոմեքենայով Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղի Աբովյան փողոցում
վրաերթի է ենթարկել նույն մարզի Մրգաշատ գյուղի 1995թ. ծնված բնակչուհուն՝ վերջինիս անզգուշությամբ
պատճառելով մահ:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական
օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործը:
Նախաքննության ընթացքում կատարվել են դեպքի վայրի և ավտոմեքենայի զննություններ, նշանակվել է
դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Նախաքննությունը շարունակվում է:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ պատահարի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ և
բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ: