Բացել լրահոսը Փակել լրահոսը
20201028053111
A A
Քաղաքականություն

Մեղրիի ռուսական սահմանապահ զորամասում անցկացվելու են կրակային զորավարժություններ

Մեղրիի համայնքապետարանը քաղաքացիներին տեղեկացնում է, որ հուլիսի 7-ին, 8-ին, 12-ին, 13-ին, 14-ին, 15-ին, 19-ին, 20-ին, 21-ին, 22-ին, 27-ին և 28-ին ռուսական սահմանապահ զորամասի հրաձգարանում անցկացվելու են կրակային զորավարժություններ: Այս մասին հաղորդագրություն է տարածել համայնքապետարանի «Ֆեյսբուք»-ի էջը:

«Կրակոցների ձայներ լսելու դեպքում հորդորում ենք հանրության շրջանում չառաջացնել անհարկի խուճապ»,- նշված է հաղորդագրության մեջ: