Բացել լրահոսը Փակել լրահոսը
1-n214457-1
A A
Քաղաքականություն Հասարակություն

«Պատիվ ունեմ»-ի պատգամավորի թեկնածու Գոռ Սեդրակյանը կմնա կալանքի տակ

Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Մնացական Հարությունյանի նախագահությամբ, այսօր մերժել է «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորի թեկնածու Գոռ Սեդրակյանին կալանավորելու որոշման դեմ պաշտպանների բողոքը:

Սեդրակյանի պաշտպան Գայանե Պապոյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ դեռ չեն ստացել վերաքննիչ դատարանի որոշումը և հավելել՝ դատարանի որոշումը բողոքարկվելու է:

Հիշեցնենք՝ Գոռ Սեդրակյանը ձերբակալվել է խորհրդարանական արտահերթ ընտրությունների օրվա նախօրեին՝ հունիսի 19-ին, ենթադրյալ ընտրակաշառքի վերաբերյալ քրեական գործի շրջանակներում։