Բացել լրահոսը Փակել լրահոսը
060721HHQnnchakanKomiteNakhagah
A A
Քաղաքականություն Հասարակություն

ԱՀ նախագահն ընդունել է ՀՀ ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանի գլխավորած պատվիրակությանը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 6-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում է ԱՀ նախագահի մամուլի ծառայությունը։

Հանդիպմանը քննարկվել են ԱՀ և ՀՀ համապատասխան կառույցների միջև փոխգործակության ընդլայնմանն ու բազմակողմանի համագործակցությանն առնչվող հարցեր:

Հանդիպմանը մասնակցում էին ԱՀ քննչական կոմիտեի նախագահ Իգոր Գրիգորյանը և ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանը: