Բացել լրահոսը Փակել լրահոսը
71479_b
A A
Հասարակություն

Հրդեհ՝ Նուբարաշենի թռչնաբուծական ֆաբրիկայում․ հայտարարվել է «1 ԲԻՍ» կանչ

Հուլիսի 6-ին, ժամը 13։26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նուբարաշենի թռչնաբուծական ֆաբրիկայի տարածքում հրդեհ է բռնկվել։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ-ը։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։

Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ․ ըստ նախնական տվյալների այրվում է մոտ 2000 հակ անասնակեր։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։50-ին։