Բացել լրահոսը Փակել լրահոսը
կորոնավիրուս թեստավորում
A A
Հասարակություն

ՌԴ-ում գրանցվել է 1 օրում կորոնավիրուսից մահվան դեպքերի ամենաբարձր ցուցանիշը

Ռուսաստանում կորոնավիրուսի պատճառով մահվան դեպքերի թիվը մեկ օրում աճել Է 737-ով։ Սա ամենաբարձր ցուցանիշն է համավարակի ընթացքում:

Վարակից մահացել Է 139 316 հիվանդ, հուլիսի 6-ին լրագրողներին հայտնել են COVID-19-ի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբում, տեղեկացնում է kommersant.ru-ն:

Ռուսաստանում կորոնավիուսով վարակման հաստատված դեպքերի թիվը մեկ օրում աճել Է 23 378-ով՝ ընդհանուր ցուցանիշը հասցնելով 5 658 672-ի: Կորոնավիրուսից բուժվածների թիվը մեկ օրում աճել Է 18 411-ով, ընդամենը ապաքինվել Է 5 101 852 մարդ: