Բացել լրահոսը Փակել լրահոսը
1920x1080
A A
Բիզնես

VBET-ը դարձել է Ուկրաինայի Պրեմիեր լիգայի տիտղոսային հովանավորը

ՈՒՊԼ-ն և VBET-ը տիտղոսային հովանավորչության մասին պայմանագիր են ստորագրել։ Գործընկերներն իրենց ջանքերը հիմնականում ուղղելու են Առաջնությանը և ուկրաինական ֆուտբոլի զարգացմանը:

«Ուրախ ենք ներկայացնել Ուկրաինայի Պրեմիեր Լիգայի տիտղոսային նոր գործընկերոջը՝ միջազգային VBET ընկերությանը։ Այն Ուկրաինական շուկայի իր սեգմենտում նոր խաղացող է, որը վճռական է տրամադրված ուկրաինական ֆուտբոլի աջակցման և առհասարակ սպորտի զարգացման հարցում։ Այսուհետ Առաջնության պաշտոնական անվանումն է «VBET Լիգա»։ Հետևաբար նոր մրցաշրջանից սկսած՝ մենք կունենանք մրցաշարերի նոր տարբերանշան։ Ընկերության հետ պայմանագիրը ստորագրված է երեք մրցաշրջանի համար։

Բացի այդ, ինչպես արդեն հայտնի է, VBET ընկերությունը կդառնա Ուկրաինայի Սուպերգավաթի համար ընթացող խաղի գլխավոր հովանավորը:

«Մենք ակնկալում ենք ունենալ բեղմնավոր համագործակցություն, որը թույլ կտա ուկրաինացի երկրպագուների շրջանակում մեծացնել հետաքրքրությունը ֆուտբոլի հանդեպ», - հայտարարել է ՈՒՊԼ գործադիր տնօրեն Եվգենի Դիկին։

«Մենք ուրախ ենք համագործակցել Արևելյան Եվրոպայի ամենաուժեղ լիգաներից մեկի հետ, որն ամեն տարի առաջադիմում և դառնում է ավելի հզոր: Այս տարի Ուկրաինայի Պրեմիեր լիգայում հանդես կգան արդեն 16 պրոֆեսիոնալ ակումբներ, ինչը հավաստում է ուկրաինական ֆուտբոլի զարգացման մասին, և մենք ուրախ ենք լինել այդ գործընթացի մի մասնիկը: Հուսով ենք, որ 2021/22 մրցաշրջանի մեկնարկով երկրպագուները կվերադառնան մարզադաշտեր, իսկ VBET-ը նրանց համար հաճելի անակնկալներ է պատրաստում ամբողջ Ուկրաինայում: Մենք վստահ ենք, որ Ուկրաինայի Պրեմիեր լիգայի հետ համագործակցությունն արդյունավետ կլինի, և պատրաստ ենք մեր միջազգային փորձը ներդնել ուկրաինացի երկրպագուների մշակույթի ակտիվ զարգացման գործում», - հայտարարել է VBET Ուկրաինայի գործընկերական հարաբերությունների զարգացման բաժնի ղեկավար Անտոն Սվետլիչնին:
VBET-ը բազմաթիվ մրցանակների արժանացած համաշխարհային ապրանքանիշ է, որը հիմնված է BetConstruct ծրագրային ապահովման վրա և շարունակում է զարգանալ միջազգային հարթակում։ VBET Ուկրաինան հանդիսանում է VBET համաշխարհային ապրանքանիշի մի մասը։

VBET-ը համագործակցում է ամբողջ աշխարհի սպորտային թիմերի և մրցաշարերի հետ և հանդիսանում է «Մոնակո» ֆուտբոլային ակումբի, «Ալյանս» կիբերսպորտային թիմի, «Պորտսմութ» ֆուտբոլային ակումբի գործընկերը, ինչպես նաև համագործակցել և համագործակցում է ամբողջ աշխարհի սպորտային բազմաթիվ այլ թիմերի ու մրցաշարերի հետ, որոնց թվում են լոնդոնյան «Արսենալ»-ը, հայկական Պրեմիեր լիգան, «Փյունիկ»-ը և այլն։