Բացել լրահոսը Փակել լրահոսը
Armen-Abazyan
A A
Պաշտոնական

Նախագահը ԱԱԾ տնօրենին գեներալ-մայորի կոչում շնորհեց

Նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, որով ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում։ Նախագահի հրամանագրում ասվում է․

Հիմք ընդունելով Սահմանադրության 133-րդ հոդվածի 2-րդ մասը, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասը.
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն, գնդապետ Արմեն Վաղարշակի ԱԲԱԶՅԱՆԻՆ շնորհել գեներալ-մայորի զինվորական կոչում: